Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Էլի վիրավոր լրագրող
Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»,– գրել է նա։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իր հերթին տեղեկացնում է, որ Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են։
«Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով այսօր վնասվել է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։
0 Մեկնաբանություն