ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շեյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
«Զրույցի ընթացքում շոշափվել են երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող բազմաթիվ ասպեկտներ, ԼՂ-ում ռուս խաղաղապահների վերահոսկողության շրջաններում ներկա իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։
0 Մեկնաբանություն