Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վալդիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: Գրառման մյուս մասը ստորև.
ՅուսեֆԷլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը ևս Սիրիայից է, որին սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են:
Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել:
0 Մեկնաբանություն