Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Ի գիտություն. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: Հավաստիացնում ենք՝ հանրությունը անպայման կտեղեկացվի ընթացքի մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը բուռն քննարկումների առիթ է դարձել Արցախում: Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, թե ինչ է այն խորհրդանշում և ինչպես «հայտնվեց» հուշարձանի տարածքում:
0 Մեկնաբանություն