Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի 2 տղամարդ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Արցախցի 2 տղամարդ, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակ գիշերվա կեսին: Ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, և համապատասխան քննություն է իրականացվում»,- ասել է Պողոսյանը:
Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներ արձակած անձինք ադրբեջանցիներ են եղել:
0 Մեկնաբանություն