ԱՐՑԱԽ

Ստեփանակերտում ադրբեջանցիների բնակեցնելու լուրն ապատեղեկություն է․ վարչապետի խոսնակ

Լրատվամիջոցներում տարածվող՝ Ստեփանակերտում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին լուրերը ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հայկական որոշ լրատվամիջոցներ, ցավոք, իրենց գործունեությամբ դառնում են գործիք և նպաստում են ադրբեջանական կեղծ տեղեկության տարածմանը հայկական տիրույթում»,-ասաց Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք՝  ավելի վաղ PanARMENIAN.Net-ին  վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *