ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի վերին հատվածում (Բուն Թաղավարդ), որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։ «Հնարավոր է, որ թշնամին քարուքանդ արած լինի ողջ գերեզմանատունը»,- նշեց նա։
0 Մեկնաբանություն