ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Kremlin.ru -ն։
«Հեռախոսազրույցում մանրամասն քննարկվել է ԼՂ-ի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ 2 կողմերից էլ հաստատվել է հումանիտար հրադադարի պահպանման կարևորությունը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացումը։
ՌԴ նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան տարածաշրջանից զինյալների մասնակցության կապակցությամբ: Ընդգծվել է արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և ԼՂ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով համաչափ ջանքերի անհրաժեշտությունը: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության ապաէսկալացման գործում։
0 Մեկնաբանություն