Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են 2001 թ.-ին ծնված ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
ԱՀ ՊԲ
0 Մեկնաբանություն