«Սահմանապահ՝ նաև մահից հետո: 2020թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին: Շատերի համար դա վերջին պատերազմն էր: Ոմանք, սակայն, կշարունակեն մահից հետո էլ մնալ առաջնագծում՝ իրենց քարեղեն ներկայությամբ»:
Մարտակերտի շրջանում 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ թեժ մարտում զոհված աշխարհազորայիններ Միքայել Մկրտումյանի և Արագած Ավանեսյանի հիշատակին խաչքար էկանգնեցվել։
«Տղաները նահատակվել են՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը»,- խաչքարի բացմանը նշել է «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանը։
0 Մեկնաբանություն