ԱՐՑԱԽ

Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից. 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան. Մովսես Հակոբյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի հերոս, ՊՆ նախկին ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը անդրադարձավ մամուլում հայտնված վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Հրամանատարական կետում տեսել եմ տիկին Աննային, էկրանի առջև, որտեղ երևում են հրամանատարական գործողությունները, կողքին կանգնած էր Բաբայան Սամվելը… Տիկին Աննան նստած դիտարկում էր՝ ինչ էր կատարվում մարտի դաշտում, որտեղ այդ պահին մեր զորքերը ջախջախում էին թշնամուն Մադաղիսի ճակատում: Մոտեցել եմ, ասել, տիկին Աննա, մյուս ուղղություններում այսքան դիտարժան չի լինելու: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել, կարող են կաշկանդվել: Ասաց՝ լավ, մի 20 րոպե նստեց գնաց: 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան: Պաշտպանության նախարարը Երևանում ինձ ասաց՝ Դուք այլևս չպիտի գնաք Արցախ: Ասում եմ՝ պատճառն ինչն է, չգիտեմ: Ո՞վ է ասել, վարչապետը: Արգելել է Ձեզ գնալ այնտեղ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *