ԱՐՑԱԽ

ՏԽՈՒՐ Է ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Երեկ մտա Ալավերդու խանութներից մեկը, ուր քաղցրավենիք են վաճառում: Անորոշ հայացքս տեսնելով վաճառողը, որ երիտասարդ տղա է հարցրեց թե ինչ եմ ուզում: Ասացի, որ խանութն առաջ ավելի հարուստ տեսականի ուներ, բան չեմ գտնում գնելու: Բողոքեց, թե առևտուր չկա, եղածն էլ ապառիկ է, ու ցույց տվեց պարտքերի հաստափոր տետրը: Զարմացա, քաղցրավենքն էլ հո ձեթ կամ վերմիշել չի, առաջին անհրաժեշտություն , որ պարտքով են վերցնում: Վաճառողը զարմացավ իմ զարմանքի վրա ու թե թխվածքաբլիթներն (պեչեննի, պրյանիկ) ավելի էժան են, մարդիկ առնում են դրանով սնվում: Հետո ասաց, որ աղքատ տեսականու պատճառն այն է նաև, որ ասենք մեկ տարի առաջ մատակարարներն Ալավերդի էին գալիս ամեն շաբաթ, հիմա գալիս են ամիսը մեկ, վերջին շրջանում էդ էլ են դադարեցրել: Պատճառը հետևայալն է՝ նախկինում ամեն շաբաթ կոնկրետ էդ առաքիչից Ալավերդու և ձորի խանութներն ընդունում էին մոտ 1,5 մլն դրամի ապրանք: Հիմա ամիսը մեկ գալով 100 000 դրամի ապրանք էլ չեն կարողանում իրացնել, ուստի շատերը դադարեցրել են գալ Ալավերդի, Լոռվա ձոր: Վաճառողը պատմեց, որ ըստ առաքիչների Սպիտակ, Ստեփանավան, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում պատկերը մնացել է նախկինը և փոփոխությունն աննշան է, գրեթե նույն ծավալներով շարունակում են ապրանք իրացնել, միայն Ալավերդիում ու նրա շրջակայքում, դե նաև Վանաձորում իրավիճակն անմխիթարական է:

Հրաչյա Պապինյանի ֆեյսբուքյան էջից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *