ԱՐՑԱԽ

USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) խիստ մտահոգված է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով:

«USCIRF-ը մտահոգված է պաշտամունքի և կրոնական այլ վայրերի ինտեգրման ու պահպանման վերաբերյալ զեկույցներից: Դրանց թվում են Շուշիի հայ առաքելական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթները «վերականգնման» անվան տակ հանվել են առանց հոգևոր ժողովի մասնակցության»,- հայտարարել է USCIRF-ի հանձնակատար Նադինե Մաենզան:

Նա հավելել է, որ չնայած մայր տաճարը վերականգնման կարիք ունի ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվելուց հետո, խիստ անհրաժեշտ է, որ այն և մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն ու պահպանվեն:

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը 2021-ի զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ էր արել ուշիուշով հետևել Ադրբեջանին, որը ներգրավված է կրոնական ազատության կոպիտ խախտումներում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *