Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ Արցախի Հին Շեն գյուղում միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը, սակայն, ամբողջապես հանգուցալուծված չէ: Փոխվարչապետի խոսքով՝ այդ հատվածում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը:
«Ակնկալում ենք, որ կունենանք վերջնական հանգուցալուծում: Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանապահ զորքերը մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ», - ասաց փոխվարչապետը:
0 Մեկնաբանություն