Վանաձոր ՔԿՀ-ում 2016 թվականից գտնվող կալանավոր Գագիկ Կարապետյանը արդեն 3 օր է հացադուլ է հայտարարաել: Այս մասին «Լոռի» հեռուստաընկերությանը հայտնեց Գագիկի մայրը՝ Սուսաննա Բարոյանը, նշելով, որ իր որդու վրա կեղծ քրեական գործ է հարուցվել, ինքն իր անմեղությունը ապացուցելու տարբերակ չունի, քանի որ հնարավորություն չունեն փաստաբան վարձելու, հանրային պաշտպանն էլ չի կարողանում հավուր պատշաճի պաշտպանել նրա շահերը, իսկ դատախազը առանց գործի մեջ խորամուխ լինելու՝ հաստատել է մեղադրանքը, որն ամբողջությամբ կազմված է կեղծ ապացույցներով:
Սուսաննա Բարոյանը ասաց, որ Գագիկին, որպես հացադուլ հայտարարած կալանավոր՝ տեղափոխել են այլ խուց:
0 Մեկնաբանություն