ԱՐՑԱԽ

Վերահաստատում ենք ԼՂ-ում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարևորությունը. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ-ում և հարակից շրջաններում մշակութային ու կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին: Ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարևորությունը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով մենք նաև կապ ենք պահպանում կողմերի հետ»,- ասել է նա: 2021 թվականի մարտի 25-ին BBC News-ը հայտնել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Ջրականում (Ջաբրայիլ) հայկական եկեղեցին քանդելու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում Կանաչ ժամ եկեղեցին ավերելու մասին: Եվս մի քանի հայկական պատմամշակութային կոթողներ ավերելու վերաբերյալ ԶԼՄ-ներում կան հրապարակված փաստեր:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *