Ազգային-քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը գրում է.
Ժամանակավոր կառավարության առաջնահերթ անելիքների մասին
Երկիրն աղետի շեմին է, ուստի ժամանակավոր կառավարության նպատակը չի կարող լինել ընդամենը արտահերթ ընտրությունների անցկացումը:
Արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի ժամանակավոր կառավարության խնդիրներից մեկը, որի լուծմամբ կավարտվի նրա գործունեությունը:
Ըստ այդմ՝ Ժամանակավոր կառավարությունը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ՝ մինչև մեկ-մեկուկես տարի ժամկետով՝ աչքի առաջ ունենալով հետևյալ առաջնահերթ անելիքները.
1․ Հայտարարել, որ զինադադարի եռակողմ հայտարարությունն ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ փաստաթուղթ է, իսկ մնացյալ մասով հակասում է միջազգային իրավունքին և հայ ազգի ու ՀՀ շահերին, ուստի․
ա․գերիների և զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց հարցերը պետք է դառնան առաջնային՝ կոնկրետացնելով դրանց լուծման հնարավոր ժամկետները,
բ. Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափով՝ եռանախագահների համակարգմամբ:
2․Երկրի պաշտպանությունը, որ լինել-չլինելու գերխնդիր է դարձել, երաշխավորելու համար բազմաբևեռացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ առաջին հերթին Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Արաբական երկրների հետ զարգացնելով ՀՀ անվտանգության և ինքնիշխանության երաշխավորմանն ուղղված հարաբերություններ՝ զուգահեռաբար Ռուսաստանի հետ հաստատելով արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ։
4․ Հաշվի առնելով պատերազմի հավանականությունը, համակողմանիորեն պատրաստվել դրան:
5․Մեկնարկել տնտեսության կառուցվածքի համակարգային փոփոխության ծրագիր՝ դրա առանցք և քարշակ դարձնելով պաշտպանական արդյունաբերությունը:
6․ Մշակել և հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, զուգահեռաբար՝ մշակել և ընդունել նոր Ընտրական օրենսգիրք և կուսակցությունների մասին նոր օրենք և դրանց համապատասխան անցկացնել արտահերթ ընտրություններ։
Ժամանակավոր կառավարությունը պետք է կարողանա արդարություն հաստատել երկրում և համերաշխության մթնոլորտ ձևավորել թե Հայաստանում և թե հայության ներսում, ինչպես նաև ամենակոշտ մեթոդներով չեզոքացնել ինքնիշխանության դեմ ուղղված քայլերը:
Ժամանակավոր կառավարությունը պետք է կազմված լինի նվիրյալներից (ներառյալ` արտերկրում բնակվող), հակառակ պարագայում արդյունքի փոխարեն կունենանք ի վնաս մեզ ժամանակի կորուստ:
0 Մեկնաբանություն