ԱՐՑԱԽ

Զոհվածների 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Այս մասին հայտնում է հիմնադրամը ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվել է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը` պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը` սպայական կազմից են, 7-ը` կամավորներ:

Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 մլրդ 770 մլն է, իսկ 20 տարվա պարտավորությունների չափը` 21 մլրդ 44 մլն 100 հազար:

Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր 1815 զոհի անուն: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ավելի քան 2990 զինծառայողի մարմին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *