Վանաձորում 11-րդ անգամ անցկացվել է Աշխատանքի տոնավաճառ: Զբաղվածության տարածքային կենտրոնի տվյալներով, այս տարի ներկայացված թափուր աշխատատեղերի քանակը բավական շատ է: Հաջողվել է անգամ ներկայացնել գյուղական համայնքներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի ցանկը, ինչը նորություն է: Այլ վայր գործուղման պետական ծրագիրը շատ հարմար տարբերակ է՝ գյուղական դպրոցները մասնագետներով համալրելու տեսակետից: Որոշ գործատուներ դժգոհում են, սակայն, որ անգամ տոնավաճառի միջոցով չեն կարող նեղ մասնագետների ներգրավվել. աշխատանք փնտրողների շարքերում էլ քիչչ չեն տարիքային սահմանափակումից դժգոհողները: Ընդհանուր առմամբ, գործատուներին հաջողվել է հավաքագրել շուրջ 400 ռեզյումեներ
0 Մեկնաբանություն