ՌԵՖՈՐՄացիա

Էդմոն Մարուքյանը կրկին դիմել է Կառավարությանը՝ համաներման վերաբերյալ (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին կրկին դիմեց Կառավարությանը, որպեսզի խմբակցության կողմից ներկայացված՝ հետախուզման մեջ գտնվող 3000-ից ավելի ՀՀ արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներման վերաբերյալ առաջարկությունը քննարկվի։

Էդմոն Մարուքյանը հարցի վերաբերյալ դեռ 2020թ․-ի փետրվարին էր գրությամբ դիմել վարչապետին,  բայց առաջարկությունը մերժվել էր։

«Այդ քաղաքացիներին հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք, մասնակցել մեր երկրի շինարարությանն ու այս ծանր օրերին լինել հայրենիքում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պարոն Մարուքյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *