ՌԵՖՈՐՄացիա

Հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր պայքարում են հանուն հավասար հնարավորությունների:

«Ռեֆորմացիա» հաղորդման հերթական թողարկումը նվիրված է հաշմանդամության ոլորտին, առկա խնդիրներից ու ոլորտում ընթացող բարեփոխումներից: Հաղորդման հյուրերն են «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը և Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը: Հաղորդմանը հիմնականում քննակվել են հաշմանդամության ոլորտին առնչվող խնդիրներ՝ մասնավորապես նշվել է, որ Հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ կոնվենցիայի ընդունումից արդեն 8 տարի է անցել, բայց դեպի լավը քիչ բան է փոխվել, հատկապես մարզերում: Ոլորտը բարելավելու խոստումներ հնչեցրել են նախկին իշխանությունները, իրագործողը ներկա կառավարությունն է: Անուշ Ասլանյանը կարծիք է հայտնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակում է խնդիր մնալ քաղաքաշինական մատչելիությունը, բժշկասոցիալական փորձաքննությունը, զբաղվածությունը, սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Առանձնակի անդրադարձ է արվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրներին: Գայանե Քալանթարյանը կարծիք է հայտնել, որ փակ հոգեբուժական հաստատությունների փոխարեն, հարկավոր է ունենալ խնամքի համայնքային կենտրոնները, որտեղ կարող են խնամք ստանալ ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք: Նրանց մեջ շատ են նաև հարազատների կողմից լքվածները, ինչը ևս խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնեն համայնքները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *