ՌԵՖՈՐՄացիա

Հույսով սպասում եմ, որ Սողոմոնը պետք է գա. BBC-ի անդրադարձը անհետ կորածների խնդրին (տեսանյութ)

frameborder="0" webkitallowfullscreen mozallowfullscreen allowfullscreen>

Բրիտանական հեղինակավոր BBC-ն ռեպորտաժ է պատրաստել Արցախյան 2-րդ պատերազմում անհետ կորած զինծառայող 22-ամյա Սողոմոնի մասին: 

Լրատվամիջոցը նշում է, որ դաշնամուր և սաքսոֆոն նվագող Սողոմոնը կռվի ընթացքում իր երաժշտական գործիքը փոխարինել է զենքով:

«Բանակ գնալուց առաջ սաքսոֆոն սովորեց, որ նվագախումբ ընկնի, բայց այն վայրում, որտեղ ծառայության մեկնեց, նվագախումբ չկար»,- նշում է Սողոմոնի քույրը՝ հավելելով, որ եղբայրը փոքր տարիքից կռիվ անել չէր սիրում:

Սողոմոնի վերաբերյալ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն հոկտեմբերի 1-ից: «Իրենց հրամանատարն ասում էր, որ նա մահացել է, բայց մյուսն էլ ասում էր, որ հաջորդ օրն իրենք միասին են եղել»,- նշում է անհետ կորած զինծառայողի քույրը:

22-ամյա զինծառայողի հարազատները հույսը չեն կորցնում, որ Սողոմոնը մի օր վերադառնալու է:

«Հույսով սպասում եմ, որ Սողոմոնը պետք է գա»,- նշում է Սողոմոնի հայրը` Կամսարը:

Լրատվամիջոցը հավելում է, որ բազմաթիվ ընտանիքներ սպասում են իրենց անհետ կորած որդիներին: Մինչ օրս էլ շարունակվում է նաև զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *