ՌԵՖՈՐՄացիա

Ինչքան էլ ասենք՝ մենաշնորհները մեղմացել, բայց չեն վերացել․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունը որոշեց Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ ներկրվող որոշ ապրանքների ազատել մաքսատուրքերից։

Այդ ապրանքների ցանկում է Ղազախստանից Հայաստան ներկրվող նավթամթերքը՝ բենզինը և դիզելային վառելիքը։

Վարչապետի խոսքով ապահովվում է մրցակցային դաշտ տնտեսվարողների համար․

«Ինչքան էլ ասենք` մենաշնորհները մեղմացել, բայց չեն վերացել։ Մենք ապահովվում ենք մրացակցության դաշտ, որպեսզի որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք։ 2018 թվականից հետո և՛ բենզինի և՛ վառելիքի շուկայում ներկրողների քանակը մեծացել է»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով համաձայնագրի կնքումը թույլ է տալու ավելի բարելավված պայմաններով ներկրում իրականացնել մեր երկիր․«Սա ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն ենթադարաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»։

Համաձայնագիրը  քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։

Մանրամասները՝  տեսանյութում

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *