Ռեֆորմացիա հաղորդման հերթական թողարկումը նվիրվել է կենսաթոշակային ոլորտում ընթացող փոփոխությունների: Հաղորդմանը հյուրընկալվել են «Կոնս Ալիանս» հաշվապահական գրասենյակի տնօրեն Մանե Միրզոյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի պետ Արմեն Փոթինյանը: Հյուրերը խոսել են կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող նոր գործընթացների մասին, մասնավորապես, 2018թ.-ից էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնման մասին: Ծննդյան միանվագ նպաստի երրորդ և հաջորդ երեխաների դիմումը դարձել է առցանց, ինչի շնորհիվ մարդիկ ստիպված չեն գալ սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն: Ընթացքի մեջ է նաև աշխատանքային գրքույկների թվայնացումը: Սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է միավորել 1 էլեկտրոնային հարթակում, սակայն այն դեռևս լիարժեք չի գործում, ինչը դժվարացնում է համատեղ աշխատանքը: Մանե Միրզոյանը անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրամնը, կարծիք է հայտնել, որ այն անյդուհանդերձ դեռևս շատ շտկումների կարիք ունի, որովհետև շատ անգամ հասկանալի չէ շարքային քաղաքացիներին: Խնդիրը հատկապես սուր է մարզերում: Ցածր աշխատավարձի դեպքում ինչպե՞ս է հնարավոր կամ չգրացված աշխատողի պարագայում, որպիսիք դեռ շատ են: Համակարգը ռիսկային է, որին գորմարվում է նաև հանրային բացասական վերաբերմունքը: Հաղորդաժամին մեջբերվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հարցման արդյունքները՝«Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում: Այն անցկացվել է 2017թ․հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 27-ը: Հարցին՝ ինչքանո՞վ եք աջակցում կամ չեք աջակցում կուտակային կենսաթոշակային համակարգին հարցվածների 41%-ը պատասխանել է ամբողջովին չեմ աջակցում, և միայն 4 %-ն է պատասխանել, որ ամբողջովին աջակցում է: Չնայած ներկա իշխանությունների լեգիտիմությանը, կուտակայինի հանդեպ հանրային տրամադրությունների առումով էական փոփոխություն տեղի չի ունեցել։
0 Մեկնաբանություն