ՌԵՖՈՐՄացիա

Մարուքյանը խոստացավ որոշ պատգամավորների անուններ հրապարակել

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուզում ա հասկանա, էս երեք կողմերը էս ի՞նչ են անում, էս ի՞նչ խոսակցություն ա գնում». ասում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԺ-ում քննարկվող՝ ներմուծվող  ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի մասին։

Նա իր կողմից ընկալված երեք կողմ է նշում. կառավարությունը, որը բերել է նախագիծը՝ տուրք սահմանելու առաջարկությամբ, երկրորդ. ԲՀԿ խմբակցությունն ասում է, եթե ցեմենտի վրա տուրք է սահմանվում, բայց կլինկերի վրա՝ ոչ, ապա անիմաստ է, երրորդը՝ ԻՔ խմբակցությունն ասում է, որ կլինկերի վրա չպետք է սահմանվի, բայց լավ չէ, որ ցեմենտի վրա սահմանվում է, բայց որ կառավարությունն առաջարկում է, երևի սահմանվի։  

«Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, քաղաքական գնահատական է տալու ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ օրենքը պետք է ետ կանչել կամ մերժել, մասնագետների հետ քննարկումներով հասկանալ հարցի լուծումը։ «Մենք խորհրդարանի այս դահլիճում հստակ տեսնում ենք քաղաքական ուժերի մեջ շահերի բախում»,- շեշտեց է նա՝ խոստանալով հրապարակել այն պատգամավորների անունները, որոնք շահերի բախման մեջ են։

Եզրափակելով ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու կառավարության նախագծին։

Հիշեցնենք, որ  ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *