ՌԵՖՈՐՄացիա

Մոբիլ մանկապարտեզներն ու առցանց կրթական հարթակը՝ հանուն հավասար հնարավորությունների

Ռեֆորմացիա հաղորդման վերջին թողարկումը նվիրվել է նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարված հաշմանդամության հիմնահարցերին նվիրված միամսյակ, որը ժամանակային առումով համընկել է ընդդեմ բռնության քարոզարշավին: Հաղորդման հյուրերը խոսել են հաշմանդամության ոլորտում առկա խնդիրներից՝ նաև բռնության տեսակետից, ինչպիսի՞ն է պատկերը, որքա՞ն հաճախ են հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաները դառնում բռնության զոհ: Ըստ Ազգային թեժ գծին ստացված զանգերի՝ նման դեպքերը քիչ են, փոխարենը շատ են հոգեբանական ճնշման դեպքերը, որոնց ենթարկվում են հաշմանդամություն ունեցող անձինք և երեխաները իրենց ընտանիքի անդամների կողմից, բայց այդ մասին չի բարձրաձայնվում: Անդրադարձ է եղել նաև այն ոլորտներին , ուր կարելի է վիճակը բավարար գնահատել և ինչ նորարարական լուծումներ են առաջարկվում հաշմանդամություն ունեցող անձանց/ երեխաների համար հավասար պայմանների ապահովման տեսակետից: Այս համատեքստում ներկայացվել է «Մոբիլ մանկապարտեզները՝ որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարարական մոդել» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մոտ գտնվող գյուղական համայնքներին ունենալ մանկապարտեզների շարժական թիմեր: Մեկ այլ նորարության շնոհիվ էլ, որ կյանքի կկոչվի առաջիկայում՝ ենթադրվում է կրթական առցանց հարթակ- հավելվածի ստեղծում: Հարթակ-հավելվածի շնորհիվ ինքնակրթությամբ կարող են զբաղվել հաշմանդամության տարբեր տիպեր ունեցող անձինք/երեխաները/ լսողական խնդիրներով, տեսողական և այլն/, ինչպես նաև հաշմանդամություն չունեցողները:

Հաղորդման հյուրեր՝

Իրինա Հովհաննիսյան՝ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ

Անուշ Առաքելյան՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ ծրագրերի ղեկավար

Սիրան Քոչինյան՝ Կանանց իրավունքների կենտրոնի Լոռու մարզի համակարգող

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *