ՌԵՖՈՐՄացիա

Նորմալ եմ վերաբերվում. Արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ եղբոր՝ Գարեգին 2-րդի հրաժարականի պահանջի մասին (տեսանյութ)

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրում ՀՀ-ից ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել է իր եղբոր` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականի պահանջով վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներին.

«Նորմալ եմ վերաբերում բողոքի ակցիաներին, բայց արտահայտման ձևն անընդունելի է»:

Արդյոք պե՞տք է կաթողիկոսը հրաժարական տա. «Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում: Հայոց հայրապետը ծառայում է ժողովրդին: Եկեղեցու առաքելությունը կոչված է դրան՝ ծառայել ազգային շահին և զորակցել Հայոց պետականությանը»,- ասաց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *