ՌԵՖՈՐՄացիա

Ռեֆորմացիա.Սոցիալական քաղաքականության հիմքում մարդակենտրոն ծրագրերն են, , որոնք միտված են քաղաքացու կարիքների բավարարմանը

Ռեֆորմացիա հաղորդաշարի հերթական թողարկմումը նվիրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում հանրության տարբեր շերտերին ուղղված ծրագրերին և ոլորտում տարվող քաղաքականությանը: Հյուրեր՝ Վալերի Ջաղինյան Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արա Առաքելյան Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Ավետյան Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի պետ Քննարկվել են հասարակությանը/ կանանց և ընտանիքին ուղղված ծրագրերը՝ մասնավորապես Դայակների փոխհատուցման ծրագիրը, Աշխատանքի տոնավաճառ ծրագիրը, դրանց արդյունավետությունն ու նպատակայնությունը, նաև հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց վերականգնմանն աջակցող միջոցների քանակների ավելացման նախագիծը, որ ենթադրում է հավաստագրերի տրամադրում, որի միջոցով դրանց տրամադրումը կլինի ըստ կարիքների: Քննարկվել են նաև հարցեր, որ վերաբերվում են հանրության հետ աշխատանքում սոցիալական աշխատողի դերին ու կարևորությանը, ինչպես նաև հանրային քննարկման ներկայացված փաթեթը, որով նախատեսվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, ինչը կապահովի բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *