ՌԵՖՈՐՄացիա

Շարունակելու եմ հաջողության պատմություններս բոլոր ուղղություններում

   Կարինե Ղուկասյանը մասնագիտությամբ բժշկուհի է, գործարար կին, զբաղվում է նաև հասարակական-քաղաքակն գործունեությամբ: Բոլոր  ուղղություններում էլ ունի մեծ հեղինակություն: Իր բոլոր ձեռքբերումները, կրթությունը, կարողությունները և հմտություները ներդրել է երկրի, համայնքի զարգացման գործում, ինչպես նաև սեփական կյանքի որակի լավացման մեջ:

Խնդիրներ, ընդդիմադիր լինելու պատճառով

-Որպես կին գործարար ունեցել եմ խնդիրներ:  Քանի որ ես միշտ պահանջատեր եմ եղել, ընդդիմադիր հայացքների տեր՝ նախկին իշխանությունների օրոք հարկային դաշտում ունեցել եմ խորը, մեծ խնդիրներ: Փորձել եմ լուծել բոլոր խնդիրները, չեմ գնացել համագործակցության ոչ մի դաշտում: Արդյուքում դարձել եմ ավելի ճանաչված և իմ ուրույն տեղն եմ գրավել գործարար ոլորտում: 2016 թ. արդեն իսկ որպես ընդդիմադիր կին՝ ընդգրկվեցի Վանաձոր համայնքի ավագանու կազմում:

Նախաձեռնողականությունը և բիզնեսը

-Բիզնեսի հիմքը եղել է նախաձեռնողականությունը, երբ սկսել եմ արտադրել իմ առաջին արտադրանքը՝ «Նարինե» կաթնաթթվային մթերքը: Իսկ ինչո՞ւ հենց «Նարինե». Քանի որ բժիշկ էի և դա անմիջականորեն հարում էր իմ ոլորտին: Արտադրությունը բարդ և ռիսկային էր, քանի որ «Նրարինե» կաթնաթթվային մթերքը համարվում է մանկական սնունդ և վարչարարության տեսանկյունից մենք գտնվում ենք ուշադրության առաջին հորիզոնականում: Գործարարությունն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է, հատկապես որ այն արտադրություն է, թեև շատերն են ասում, որ արտադրությունը ի տարբերություն ծառայությունների ոլորտի՝ բավականաչափ բարդ է ու դժվար: Առաջին արտադրատեսակը եղել է «Նարինե» մանկական կերը, հետագայում է համալրվել է արտադրատեսակը:

Տարիներ առաջ մենք ունեինք կաթի հավաքագրման հետ կապված խնդիր, որն էլ պատճառ դարձավ, որպեսզի մենք ստեղծենք մեր փոքրիկ ֆերման Փամբակ գյուղում: Սկսեցինք 3 կովից և հասցրեցինքն մինչ 33 կաթնատու կովերի: Քանի որ ամռանը կաթը շատանում էր, և ունենում էինք կաթի սերի ավելցուկ, մտածեցինք՝  «Նարինե» ապրանքատեսը  լրացնել այլ արտադրատեսակով, սկսեցինք կարագի արտադրությունը: Ամռան ամիսներին արտադրում ենք նաև պանիր և թան: Շատ հաջողված և պահանջված են նաև մեր արտադրած յոգուրդները:

Մատակարարումը և սպառումը

Մեր արտադրատեսակները սպառվում են Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, Ալավերդիում, Դիլիջանում, Իջևանում,  ինչպես նաև Գյումրիում: Մարզերում միակ արտադրողն ենք մանկական կաթնաթթվային այս արտադրատեսակի: Արտադրությունը փոքր է, բայց բավականաչափ ճկուն, և քանի որ արտադրատեսակի պահպանման ժամկետը բավականի կարճ է ՝ մեկ օր, մենք աշխատում ենք մեն օր:

Բժշկությունը

-Երազանքս է եղել մասնագիտությունս, սիրով ընդունվել և ավարտել եմ գերազանցությամբ, որից հետո վերադարձել եմ հայրենի քաղաք, մեծ նվիրումով կատարել աշխատանքս: Սիրում եմ փոքրիկներին, որովհետև համբերատար եմ, կարող եմ այնքան սպասել, մինչև փոքրիկը պատրաստ կլինի, իր կամքով կնստի բազկաթոռին և կբացի բերանը: Բժիշկը պետք է լինի նաև հոգեբան, ճկուն լինի աշխատանքում, հանադուրժող բոլոր տեսակի հիվանդների հարցում: Երբևիցե որևէ հիվանդի հետ չեմ աշխատել, եթե նա ցանկություն չի ունեցել: Բժշկությունը միակն է, որին չեմ նայել որպես փող աշխատելու միջոց, այսինքն փող աշխատելը չի եղել ինձ համար բժշկության մեջ գլխավոր նպատակը, այլ մարդասիրությունը, որի արդյունքում և՛ բժիշկը, և՛ այցելուն կարող են բավարարված զգալ: Հենց դրա պատճառով էր, որ մտահղացա բիզնես դնելու գաղափարին:

Դրսևորումը երեք ոլորտներում

-Իմ աշխատանքային 3 տիրույթները բավականին տարբերվում են միմյանցից: Բժշկության մեջ ես ավելի հանգիստ եմ, ավելի համբերատար, ավելի սիրով: Այն լցնում է իմ կյանքը այն ամենով, ինչը չի կարող տալ բիզնեսը և հասարակական-քաղաքական գործունեությունը, որտեղ ավելի սուր եմ, քննադատող, պահանջող, իսկ բիզնեսը ինձ հնարավորություն է տալիս կյանքի կոչել իմ նորարար գաղափարները, ինչո՞ւ ոչ, նաև շահույթ ստանալ կյանքիս որակը բարձրացնելու, իմ երկրին սիրով հարկեր վճարելու և երկրի զարգացմանը նպաստելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *