ՌԵՖՈՐՄացիա

Տարեց բնակչության կարևորագույն խնդիրներից մեկը ծերաբուժության ինստիտուտի բացակայությունն է

Հոկտեմբերի 1-ին տարեցների միջազգային օրվան ընդառաջ Ռեֆորմացիա հաղորդման այս թողարկումը նվիրվել է տարեցների հիմնախնդիրներին ու ոլորտում տարվող փոփոխություններին: Հաղորդմանը հյուրընկալվել են Ֆլորա Սարգսյանը՝ Հայկական Կարիտասի «Տնային խնամք` միայնակ ծերերին» ծրագրի ղեկավար Հրանուշ Բարաթյան՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն, «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի ղեկավար Լոռու մարզում Անահիտ Գևորգյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Աննա Հովհաննիսյան՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Հիմնական շեշտադրումները, որ արվել են հաղորդաժամին վերաբերվում տարեցներին մասնագիտացված առողջապահական ծառայությունների մատուցմանը՝ ծերաբուժությանը/ գերիատրիա/: Հայտնվելով ծերացող հասարակությունների շարքում՝ Հայաստանի համար խիստ կարևոր է գերիատրիկ ծառայությունների ներդրումն ու գերիատրիա գիտաճյուղի զարգացումը: Անդրադարձ է արվել նաև «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունն ու դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագրին, որի շրջանակներում կներդրվեն այլընտրանքային խնամքի ծառայություններ՝ ըստ գնահատված կարիքի. -եթե տարեցը միայնակ է, անժառանգ է, ապա հնարավոր է ծառայությունների մատուցում իր իսկ բնակարանում՝ պայմանով, որ փոխարենը տարեցը բնակարանը կնվիրի պետությանը: - սոցիալական օգնականի ծառայությունը - շուրջօրյա դայակի օգնություն - առողջ ապրելակերպի ակումբների ստեղծում Ներմուծվել է նաև խնամատար ընտանիքի գաղափարը: Ընտրված ընտանիքները որոշակի վարձատրության դեպքում կհամաձայնեն խնամել միայնակ տարեցների: Հյուրերը խոսել են նաև հոգեկան խնդիրներով տարեցների խնամքի առումով առկա խնդիրներից, որոնց ուղղությամբ դեռևս նկատելի դրական տեղաշարժ չկա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *