ՌԵՖՈՐՄացիա

Զբաղվածության ոլորտում ներդրված 2 նոր փորձնական ծրագրեր կիրականացվեն նաև Լոռու մարզում

Ռեֆորմացիա հաղորդման հերթական թողարկմանը հյուրընկալվել են Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը և Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Հաղորդման հյուրերը խոսել են զբաղվածության ոլորտում տարվող պետական քաղաքականությունից, մարզերում գործազրկության մակարդակի նվազեցմանն ուղղված պետական ծրագրերից և դրանց գնահատումից: Սոցիալական ոլորտում տարվող փոփոխությունները չեն անտեսել նաև զբաղվածության ոլորտը: Փորձնականորեն ներդրվել են 2 նոր պետական ծրագրեր՝ Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար և Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման: Հաղորդմանը հնչեցվել է քաղաքացիների մտահոգությունը՝ կապված մասնավորապես՝ մարզերում քաղծառայության համակարգում հնարավոր թափուր աշխատատեղերը համալրելու խոչընդոտների հետ, հատկապես՝ կապված քաղծառայողի հավաստագիր չունենալու: Արտակ Սիմոնյանը խոսել է նաև նպաստառուների շրջանում աշխատանքի առաջարկների հանդեպ պասսիվության մասին: Նպաստառուները գերադասում են նպաստ ստանալ, քան նպաստից ավելի բարձր՝ աշխատավարձ: Արա Առաքելյանը խոսել է Վանաձորում 2018-ի սեպտեմբերի կեսերին կայանալիք Աշխատանքի տոնավաճառից՝ կոչ անելով և՛ աշխատանք փնտրողներին, և՛ գործատուներին ակտիվորեն մասնակցելու տոնավաճառին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *