Հասարակություն

1.5 տարում բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2մլրդը

Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ:Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ ժամանակաշրջանում կատարված ընդհանուր 879 իրավախախտում: Մինչդեռ 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի շնորհիվ ընդհանուր արձանագրվել է նմանատիպ 1800 իրավախախտում կամ կրկնակի անգամ ավելի: Նշված 1.5 տարվա ընթացքում այդ իրավախախտումներից ընդհանուր 406-ով հարուցվել են քրեական գործեր: Միայն այս քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 45 մլրդ. 175 մլն դրամ,որից վերականգնվել է շուրջ 1մլրդ 513մլն դրամի վնասը։ Մինչդեռ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումներով հարուցվել է ընդհանուր 131 քրեական գործ, կամ ավելի քան 3 անգամ պակաս: 

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *