Հասարակություն

1 անձ ձերբակալվել է՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար, հարուցվել է քրգործ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է 1 անձ, հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են:

ԱԱԾ-ից հայտնել են հետևյալը. «Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:

ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն հաղորդվել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *