Հասարակություն

1 տարվա ընթացքում անձամբ բանկ չներկայացած տարեցները ժամանակին չեն ստացել ապրիլի կենսաթոշակը

Պլաստիկ քարտով ապրիլի թոշակ ոչ բոլոր տարեցներին է հաջողվել ստանալ: Դեպքեր կան՝ գործարքը բանկոմատը մերժել է՝ հաշվին փող չլինելու պատճառով: Բանկերը կենսաթոշակի վճարման հետ կապված խնդիր չունեն՝  վստահեցրել են Բանկերի միությունից: Սոցիալական ապահովության ծառայությունից պարզաբանել են, որ գումար կարող էր չփոխանցվել այն թոշակառուներին, որոնք խախտել են «1 տարվա ընթացքում անձամբ բանկ ներկայանալու» պահանջը: Դա պարտադիր է, այլ հարց, որ՝ կորոնավիրուսի ակտիվ փուլում տարեցներին բացառության կարգով թույլատրել էին բանկ չայցելել, որ հանկարծ Քովիդ չվարակվեն:
 Նրանք, ում ապրիլի թոշակը Սոցապ ծառայությունը չի փոխանցել, պետք է բանկ գնան ու ստորագրեն համապատասխան փաստաթուղթը և ապրիլի փողը կփոխանցվի մայիսի թոշակի հետ միասին: Դա օրենքի պահանջն է: 
Թոշակն անկանխիկ՝ քարտով ստանալու թղթաբանությունը հեշտացնելու համար պետությունը բանկերին այլընտրանքային տարբերակ է առաջարկել. պայմանագիր կնքել, ըստ որի անձի նույնականացման նպատակով թոշակառուին իրենց մոտ սպասելու փոխարեն աշխատակցին կուղարկեն տարեցի տուն կամ տեսազանգով կապ կհաստատեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *