Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 100.000 դրամով տուգանել նրանց, ովքեր զինվորական ծառայության մեջ չեն, բայց, օրինակ, առօրյա կյանքում զինվորական համազգեստ են կրում։ Գործող կարգավորումներով փաստորեն, զինվորական համազգեստ կարող են կրել միայն զինվորական ծառայության մեջ գտնվողները, 20 և ավելի տարվա զինվորական անբասիր ծառայություն անցածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած պայմանագրային զինծառայողները, ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված, պահեստազորում հաշվառված եւ սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցողները։ Պաշտպանական գերատեսչությունը կարծում է, որ անհրաժեշտություն կա պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու համար։
0 Մեկնաբանություն