Հասարակություն

15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դին փրկարարները հայտաբերել են Հրազդանի կիրճում

Հունվարի 31-ին` ժամը 11։44-ին, որոնողական աշխատանքների վերսկսման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դին։ Հիշեցնենք՝ հունվարի 30-ին, ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը: 

Նույն օրը՝ ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Mediaport-ի տեղեկություններով՝ Հրաչյան Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է, սովորում է «Այբ» դպրոցում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *