Հասարակություն

2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել․Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորվածիրավիճակը:

Նա նշել է, որ շատ կարևոր է հատկապես տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանությունը կորոնավիրուսից, որպեսզի նրանք զերծ մնան վարակվելուց։

«Երեկ տեղի է ունեցել մոտ 40 հոգու դուրս գրում մեկուսացումից։ Այսօր կարող ենք ասել, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի»,- ասաց նա։

Մյուս պացիենտների մասով նախարարն ասել է, որ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 1-ը՝ ծանր, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Նախարարը նշեց, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ իրեն հարցրել են 2 ամսական երեխայի վարակված լինելու մասին, սակայն ինքը դեռ այդ տվյալը չի ունեցել։ Այսօր հաստատեց՝ 2 ամսական երեխան իր մայրիկի հետ կորոնավիրուսով են վարակվել։

  «2 ամսական երեխայի վարակման դեպք կա, ուզում եմ հաստատել։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն ու նա հիվանդանոցում են, բժիշկների հսկողության տակ»,- ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *