Հասարակություն

2 ինքնասպանության փորձերի ահազանգ 911-ում

Մայիսի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 4-րդ հարկի արտաքին պատին ամրացված օդորակիչի շարժիչի վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: 2 դեպքորւմ էլ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխվել են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *