Հասարակություն

2020-ի հուլիսի 1-ից 300.000 դրամ միանվագ նպաստ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան համար

Վարչապետի Հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում:
Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, 2-րդ երեխայի դեպքում` 150.000 դրամ:
Ըստ նոր կարգի՝  2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300,000 դրամ։
Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փոխարեն դարձնելով 26,500 դրամ։
Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։ Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։
Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4, 786,000,000 դրամ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *