Հասարակություն

2022 թ․ հունվարի 1-ից ամսական 50,000 դրամ՝ 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում

Ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ կստանան։ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Այսինքն, ընտանիքը կստանա ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ 3-րդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հունվարի 1-ից հետո։
Դրամական աջակցությունը կնշանակվի, եթե՝
-աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
 -դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են ՀՀ-ում,
-դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *