Հասարակություն

2022թ փետրվարի 1-ից հոսանքը կթանկանա 300-700 դրամով.Հանրային ռադիո․

2022թ փետրվարի 1-ից Հայաստանում հոսանքի գինը կբարձրանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պարզել են, որ եթե էլեկտրաէներգիայի սակագները անփոփոխ մնային, ապա հաջորդ տարի «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում 24 մլրդ  դրամ ֆինանսական ճեղքվածք կառաջանար։ Նաև հաշվարկել են՝ բնակիչ բաժանորդների համար ամսական ծախսը հոսանքի համար կավելանա 400-700 դրամով։ Եկող տարի կբարձրանա նաև ջրի սակագինը։ Գազի գինը սահմանին չի փոխվի, սակայն դեռ հստակ չէ, թե որքան կպահպանվեն գործող սակագները սպառողների  համար։

Փետրվարի 1–ից հոսանքի սակագինը կբարձրանա տարբերակված մոտեցմամբ,_նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը

«Սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, գործող սակագները կմնան անփոփոխ։ Մինչ 200 կվտ ժամ էլեկտարէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների համար սակագինը կբարձրանա 1․5 դրամով։ Նրանք կազմում են բաժանորդների 55 տոկոսը, 201-400 կվտ ժամ հոսանքի սպառման դեպքում սակագինը կբարձրանա 3․5 դրամով։ Այս բաժանորդները կազմում են ընդհանուր բաժանորդների 25 տոկոսը։ 401-ից ավելի կիլովատ ժամ սպառող ու մյուս բաժանորդների համար սակագինը բարձրացնել կբարձրանա 5․5 դրամով»։

Ամբողջը՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *