Հասարակություն

21-ամյա երիտասարդը ցանկացել է վերջ տալ կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին

Հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում,- հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:
Դասակի հրամանատարին հաջողվել է համոզել  և քաղաքացուն  ոստիկանների հետ  կարողացել են հետ բերել  վտանգավոր եզրագծից:
Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի  21-ամյա բնակիչ է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ կերպ վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
Փաստի առթիվ  ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *