Հասարակություն

230 պացիենտ ծանր, 52-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են․Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ  ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ:

Հիշեցնենք՝ մայիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժվում է 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *