Հասարակություն

29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ոտքերը մեխել է հատակին․forrights.am

29 օր հացադուլի, բերանը կարված վիճակում գտնվող «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Տիգրան Բադալյանն այսօր ծայրահեղ քայլի է դիմել․ նա մեխել է ոտքերը խցի հատակին։

Այս մասին Forrights-ին ահազանգեց նրա մայրը՝ տիկին Մարինեն, ով հազիվ էր խոսում։ Նա միայն կարողացավ փոխանցել որդու խոսքերը՝ եթե ես չեմ գողացել, ինչի՞ գնամ նստեմ․

«Չկատարած հանցանքի, գտած ապրանքի համար էս օ՞րն են գցում մարդուն, որ իր կյանքի վրա էսքան խաչ քաշի։ Ո՞ւր ա արդարությունը, ո՞ւր ա․․․Փրկեք տղուս, աղաչում եմ»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ են կալանավորի արարքի մասին և այս պահին արագ արձագանքման խումբն արդեն մեկնել է ՔԿՀ։

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացրեց, որ այս պահին Տիգրանի հետ կատարվում են Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից համապատասխան բացատրական աշխատանքներ։

Տիգրանն ինքն էլ ասում է, որ առանց այդ էլ վատ առողջությունը էլ ավելի է վատթարացնում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *