Հասարակություն

3,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին   ( Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 14-ին ժամը` 15:31-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով  Հայաստան ` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
  Երկրաշարժը զգացվել է` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ գյուղերում, Տավուշի մարզի Հաղարծին և Գանձաքար գյուղերում`  3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան ր Գավառ  քաղաքներում 3 բալ, Սևան, և Աբովյան  քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *