300.000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով
ՀՀ ԱԺ-ը 2-րդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ:
Նախագծով նախատեսվում է օրինակ, որ ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 300.000ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձևով:
2022 թ.-ի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80.000-ի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասելով 30.000 դրամի:
300.000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով




0 Մեկնաբանություն