«2018 թվականի նոյեմբերից գալիս-գնում եմ Պաշտպանության նախարարություն. թե՛ աշխատանք խնդրում, թե՛ բուժման հետ կապված․ լյարդս է մեծացել, առողջական խնդիրներ ունեմ, շաքար, ճնշում։ Օգնության համար եմ եկել, տեսա՝ շատ են ձգձգում, ոնց որ մարդու ձեռք առնեն, ասեցի՝ «Ձեզանից ոչինչ չեմ ուզում, խնդրում եմ` տվեք իմ երեխաներին հասանելիք տունը, քանի որ ես տուն չունեմ, ոչ մի բան չունեմ»,- Ա1+-ի հետ զրույցում նշել է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչ Ալումյանը։
Զինթոշակառուի խոսքով՝ 2019թ. մայիսին, երբ հացադուլ է արել և նախարարության գլխավոր անցակետում մայիսի 23-ի գիշերը քնած եղել ներսում, գիշերն իրեն է մոտեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «40 րոպե իրար հետ խոսելուց հետ իրար հասկացանք։ Ինքն ասաց՝ «Տան հարցն ընդհանրապես պրոբլեմ չի, մի 3 օրվա հարց ա»։ Խոստացավ Երևանի էլիտար թաղամասում տուն»,- պատմել է զինվորական թոշակառուն։ Ալումյանի խոսքերով՝ ինքն առաջարկել էր Տոնոյանին տրամադրվելիք մեծ տան փոխարեն՝ իր ընտանիքի նման ևս 5 ընտանիքի ավելի փոքր տներ տրամադրել։ Ալումյանը նշեց, որ նախարարությունը. հետո Հրազդանում իրեն 5 սենյականոց տուն է առաջարկել, ինչին ի պատասխան` ինքն առաջարկել էր, որ իրենց գյուղում տուն տրամադրեն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու, որ թոշակի հետ մեկտեղ կարողանար ապրուստի միջոցներ հոգալ։ Զինթոշակառուն նշել է, որ իր տունը քարուքանդ վիճակում էր, և ՊՆ-ի հետ համաձայնության եկել վերանորոգման համար։
Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ վերանորոգումը չի իրականացվում, հոկտեմբերին Ալումյանը կրկին եկել էր Պաշտպանության նախարարություն, ուր տեղեկացվել էր, թե վերանորոգումն ավելի թանկ կարժենա՝ առաջարկ ստանալով 40.000 ԱՄՆ դոլարի սահմաններում տուն գտնել, որպեսզի այն ՊՆ գնի։ Այնուհետև Ղալումյանն Աշտարակ քաղաքում, մոտակա գյուղերում 35-40 հազար դոլարի սահմաններում բնակարաններ էր գտել և կրկին եկել նախարարություն գումարը վերցնելու և տներից մեկը գնելու համար։
Ասում է՝ Պահեստազորի ենթասպային ասել էին, որ հաջորդ օրը գա պատասխանի ետևից։ Այդ օրն արդեն, ըստ Ալումյանի, իրեն էր հանդիպել Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ասել․ «Մխիթա՛ր, լավ է` գումարը չենք փոխանցել, անօրինական գործարք է, քեզ ոչ մի ձև չի հասնում»»:
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն