Հասարակություն

58-ամյա տղամարդը գլխատել է 68-ամյա քրոջը. բացահայտում (տեսանյութ)

Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են քաղաքացուն և պարզել, որ տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին և ճշտել ինքնությունը։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները առանձնատան ննջասենյակում հայտնաբերել են գլխատված կնոջ դին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 58-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *