«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։
Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը 2 մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնիք, որ թե՛ փակ լինի, և թե՛ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։
ՏԸՀ նախագահը պատռեց (ոչ թե բացեց, այլ պատռեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց, թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։
Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։
Այդ ընթացքում վստահված անձանցից մեկն իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»։
0 Մեկնաբանություն