Հասարակություն

ԱԱԾ-ի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել․ ՄԻՊ-ը խմբեր է ուղարկել

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *